Վրաստանում նվազել են գենդերային հողի վրա աբորտները,- այս մասին հայտարարել են միջոցառմանը, որի շրջանակներում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակը ներկայացրել է «Վրաստանում սոցիալական և տնտեսական քաղաքականության ազդեցությունը տղամարդուն առաջնահերթություն շնորհելուն և գենդերային հողի վրա սեռն ընտրելու վնասակար փորձի վրա» հետազոտության հանձնարարականները:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հետազոտությունն անցկացրել է ԹՊՀ-ի միջազգային տնտեսական դպրոցի հետ (ISET) համատեղ, թե ինչչպես է սոցիալական և տնտեսական քաղաքականությունը ներգործում տղամարդուն առաջնահերթություն շնորհելու և գենդերային հողի վրա սեռն ընտրելու վրա:
2018 թվականին գոյություն ունեցող տվյալների խորը վերլուծությամբ պարզվել է, որ Վրաստանում պակասել է գենդերային հողի վրա աբորտների թիվը, որը, հետազոտության հեղինակների կարծիքով, պայմանավորված է ինչպես կանանց էկոնոմիկական հզորացմամբ, այնպես էլ՝ հասարակությունում գենդերային հարցերի նկատմամբ գիտակցության մակարդակի ավելացմամբ:1tv.ge