Կլոր սեղան Վրաստանում ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչների հետ

Կլոր սեղան  Վրաստանում  ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով  բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 25-ին Ախալքալաքում գտնվող ՛՛Ռոնդելի՛՛ հիմնադրամի շենքում անցկացվեց կլոր սեղան Եվրոպայի Անվտանգության և Համագործակցություն կազմակերպության բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեցին ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:

Քաղաքական հարցերով ավագ խորհրդական Մարկ Ֆումագալլին խոսեց երկրի հասարակական-քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին և ներկայացրեց Վրաստանում Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատարի գործունեության մասին:

“Անցկացվում են լսումներ զրոյական շեմով համամասնական ընտրակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունների մասին: Ինձ դժվար է գնահատական տալ, թե որ ընտրակարգն է ավելի լավ: Յուրաքանչյուրը ունի իր բացասական կողմերը: Այս հարցում կարևոր է, որ քաղաքական կուսակցությունների միջև զարգացած լինի քաղաքական մշակույթը”, – նշեց Մարկ Ֆումագալլին:


Կլոր սեղանի մասնակից ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ուղղել իրենց հուզող հարցերը:

Նյութի մանրամաները լսեք Վրաստանում Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Մարկ Ֆումագալլիի հետ մեր զրույցում.