Նինոծմինդայում մեկնարկել է կարտոֆիլահավաքը /տեսանյութ/

Նինոծմինդայում մեկնարկել է կարտոֆիլահավաքը /տեսանյութ/

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի բերքահավաքը:

Բնակիչները, հաշվի առնելով, որ արդեն մոտենում են ցրտաշունչ օրերը, մի փոքր վաղ են սկսել բերքահավաքը, որպեսզի հասցնեն բերքը հավաքել, տեսակավորել և պահեստավորել:

Մեր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչների մի մասը գոհ է ստացված բերքից, մի մասն էլ դժգոհ է թե ստացված բերքից և թե գներից: Մեր հարցումից պարզ դարձավ նաև, որ այժմ 1 կիլոգրամ կարտոֆիլի արժեքը տատանվում է 60-70 թեթրիի սահմաններում:

Բնակիչների մի մասն էլ նշում է, որ այս տարվա կարկուտի հաճախակի տեղումները վատ անդրադարձավ բերքատվության վրա: Այն ցանքատարածությունները, որոնք ընթացքում չեն տուժել կարկուտից, լավ բերքատվություն ունեն:

Բնակիչների մի մասին հաջողվում է իրացնել բերքը հենց բերքահավաքի ժամանակ: Նրանք նշում են, որ այս եղանակը ավելի շահավետ է, քանի որ ժամանակ և ջանք չեն գործադրում այդ նույն բերքը տեսակավորելու և պահեստավորելու համար:
Մանրամասները դիտեք տեսանյութում.