Երիտասարդական ֆորում Ախալցիխե քաղաքում

Երիտասարդական ֆորում Ախալցիխե քաղաքում

Այսօր` 04.10.2019թ . Ախալցիխե քաղաքում տեղի ունեցավ երիտասարդական ֆորում։ Միջոցառումը անցկացվեց Ռաբատ ամրոցի մեջ գտնվող դահլիճում, որտեղ ներկա էին Ախալցիխեի մունիցիպալիտետի ղեկավար անձիք, երիտասարդներ, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների երիտասարդները,  ԶԼՄ -ներ։

Երիտասարդական ֆորումը անցկացվում է ամեն տարի։ Ֆորումի նպատակն է ծանոթանալ և ներկայացնել երիտասարդների կատարած աշխատանքը ողջ տարվա ընթացքում։ Շեշտադրվում և բարձրաձայնվում է երիտասարդության խնդիրները։ Ֆորումը Ախալցիխեում անցկացնելու նպատակը մեկն էր՝ այս տարի ամենաարդյունավետը աշխատել են Ախալցիխեի երիտասարդները, սակայն նրանք ցանկանում են, որպեսզի այն նախագծերը որոնք շահված են լինեն երկարաժամկետ, դրանով կկարողանան աշխատել երկար և ավելի արդյունավետ։

Նախքան միջոցառումը կազմակերպված էր ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվեցին երիտասարդների ձեռքով պատրաստված թեմատիկ ձեռքի գործեր՝ քանդակների, լուսանկարների տեսքով։

Երիտասարդական ֆորումը շարունակական է, և այն տեղի կունենա նաև հաջորդ տարի։