Ասֆալտի վերանորոգման աշխատանքներ Ղաուրմա – Հեշտիա ճանապարհահատվածին

Ասֆալտի վերանորոգման աշխատանքներ Ղաուրմա – Հեշտիա ճանապարհահատվածին

Հիշեցնենք, որ այս տարի ավարտվել էր Հեշտիայի գյուղական համայնք տանող նորակառույց ճանապարհի 4,5 կմ ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները իրականացրել էր «QOST POINT» ճանապարհաշինական ընկերությունը:

Նախքինում անդրադարձել էինք, որ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը (MGF) -ը չի ընդունել տվյալ ճանապարհի աշխատանքները համարելով` թերի:

Հոկտեմբերի 10 -ին «QOST POINT» ընկերության աշխատակիցները Հեշտիա գյուղի մոտ ճանապարհի վրա կատարում էին աշխատանքներ, հանում էին այն ասֆալտի հատվածը որը լցվել էր 2018թ -ի խոր աշնանը ցուրտ եղանակների ժամանակ, որի պատճառով հիմա սկսվել է ասֆալտի վրա առաջանալ փոսեր:

Ճանապարհաշինական կազմակերպության աշխատակցի խոսքով՝ այդպիսի փոքրիկ փոսեր կան 3 մասերում, դրա համար հանում ենք փչացած ասֆալտի հատվածը ու լցնում ենք նորը: Եթե եղանակային պայմանները լավ լինեն աշխատանքները կավարտենք երկու օրվա ընթացքում:

Մանրամասները՝ ռեպորտաժում.