Օրոջալարի դպրոցում անցկացվեց Ուսուցիչների օրվան նվիրված միջոցառում

Օրոջալարի դպրոցում անցկացվեց  Ուսուցիչների օրվան նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 10-ին Օրոջալար գյուղի դպրոցում անցկացվեց Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր 4-րդ դասարանի դասղեկ Երանակ Բաղոյանը: Երեխաները շնորհավորեցին իրենց ուուցիչներին և շնորհակալություն հայտնեցին նրանցից նվիրվածության և անսահման համբերության համար:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տարրական դասարանների մեթոդիստ Սվետլանա Թազայանը:
Միջոցառման ավարտին դպրոցի ումասվար Քաջավան Հանեսյանը շնորհակալություն հայտնեց երեխաներից գեղեցիկ ելույթների համար և շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: