Ով կուզի, թող պաշտպանի քրդերին Թուրքիայից՝ թեկուզ Ասադը կամ Բոնապարտը. Թրամփ

Ով կուզի, թող պաշտպանի քրդերին Թուրքիայից՝ թեկուզ Ասադը կամ Բոնապարտը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ իրեն ձեռնտու է ցանկացած տարբերակ, թե ով կօգնի քրդերին, լինի դա Բաշար Ասադը, Ռուսաստանը, ԿԺՀ-ը թե Նապոլեոն Բոնապարտը:

«Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից գտնվում ենք 7 հազար մղոն հեռավորության վրա», – գրել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ ահաբեկչական «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից հետո ամերիկյան զորքը հիմնականում դուրս է բերվել Սիրիայից:

Թրամփը նշել է, որ Սիրիայի համար անհանգստանալու փոխարեն, կնախընտրեր կենտրոնանալ Մեքսիկայի հետ հարավային սահմանի վրա: Նա ավելացրել է, որ այնտեղ պատի կառուցումն է ընթանում: 1in.am