Փոխվել է ուսուցիչների քննությունների հաղթահարման նվազագույն շեմը

Փոխվել է ուսուցիչների քննությունների հաղթահարման նվազագույն շեմը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով որոշվել է նոյեմբերին նախատեսված ուսուցիչների մասնագիտական և առարկայական քննությունների նվազագույն շեմը:

Այսպիսով մասնագիտական և առարկայական իրավասություն հաստատելու համար 1 կրեդիտ ստանալու համար դիմորդը պետք է ստանա բալերի 30-40 տոկոսը, 4 կրեդիտի համար՝ 40-50 տոկոսը, 7 կրեդիտի համար՝ 50-60 տոկոսը, իսկ 10 կրեդիտ ստանալու համար պետք է հավաքի բալերի 60 տոկոսից ավելին:

Ինչպես նաև, այն դիմորդների համար, ովքեր պրակտիկոս ուսուցիչներ չեն, առարկայական քննությունը հաջողությամբ հանձնած կհամարվի, եթե դիմորդը կհավաքի բալերի 60 տոկոսից ավելին:aliq.ge