Մեղվի խայթոցից տղամարդը մահացել է

Մեղվի խայթոցից  տղամարդը մահացել է

Քոբուլեթում, Շուաղելե գյուղում 57 -ամյա տղամարդուն մեղու է խայթել։ Մինչև շտապ օգնության գալը նա տեղում մահացել է։ Տեղեկությունը տարածում է Աջարիայի լրատվամիջոցները։

Ընտանիքի հարազատները պատմում են, որ տղամարդը վատ է զգացել։ Մեղուն մի քանի տեղ կծել է։

Վերջին ժամանակաշրջանում բնակիչները անընդհատ բողոքում են բնակելի վայրում մեղուների բազմության պատճառով։ Հաճախացել է նաև նման դեպքերի քանակը։ Տեղացիներն ասում են, որ մեղուների բույն հնարավոր է տեսնել ցանկացած տան բակում։