Այրվածքների կենտրոնի բժիշկ Գիորգի Դավլիանիձեի հայտարարությամբ, Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում շենքի պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկն ստացել է 60 տոկոս մարմնական այրվածք:
39-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Որևէ կանխատեսում չեմ կարող անել: Տուժածի վիճակը շատ ծանր է»,- հայտարարել է բժիշկը:
Նախնական տեղեկությամբ, 16 հարկանի բնակելի շենքում պայթյունի պատճառ է դարձել գազի կուտակումը:
Հրշեջ-փրկարարները տարհանել են շենքի բնակչությանը:1tv.ge