
Շոուի ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր երկրպագուի հետ, որի հետ պարելիս է եղել, ընկել է բեմից: Տեսանյութը հրապարակվել է Թվիթերում: Enigma խորագրով համերգը կայացել է Լաս Վեգասում: Միջադեպից հետո հանդիսատեսը օգնել է երգչուհուն: Այնուհետև նա շարունակել է ելույթը:
Ավելի ուշ Լեդի Գագան Ինսթագրամի էջում գրել է, որ իրեն լավ է զգում, նա հետազոտվել է ու հրապարակել իր ձեռքի ռենտգենյան լուսանկար: