Վրաստանում գրիպի դեմ պատվաստումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ից: Այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Նրա խոսքով, այս տարի նախորդի համեմատ պետությունը ձեռք է բերել պատվաստման 2,5 անգամ ավելի շատ դոզա: Այսպիսով, 2019-ին գրիպից ապահովագրված կլինի 100 000 մարդ:
Գամկղրելիձեն նշել է, որ ձեռք բերված պատվաստումները բաշխված են ռիսկային խմբերի վրա:
«Ծերանոցները, մանկատները, բժշկական աշխատակազմը, բանակը, ինչպես նաև հղիներն ու երեխաները ռիսկային խմբերի ներկայացուցիչներն են: Առաջին հերթին պատվաստումը կանդրադառնա նրանց, այնուհետև՝ բնակչության մյուս հատվածին: Տվյալ պատվաստումն անվճար կլինի», — նշել է Գամկղրելիձեն:aliq.ge