Փորձագետը տնտեսության զարգացման խոչընդոտներից է համարում աշխատատեղերի սահմանափակ լինելը

Փորձագետը տնտեսության զարգացման խոչընդոտներից է համարում աշխատատեղերի սահմանափակ լինելը

Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի Ռոնդելի հիմնադրամի շենքում տեղի ունեցավ տնտեսությանը վերաբերող սեմինար-հանդիպում:

Հանդիպմանը քննարկվեցին Վրաստանի տնտեսության զարգացման խոչընդոտների և հնարավոր ելքերի մասին: Ըստ սեմինարը վարող փորձագետ Վլադիմիր Պապավայի, Վրաստանի տնտեսությունը ի վիճակի չէ արտադրել այնքան ապրանքատեսակ, որի արտահանումը կբերի առևտրային հաշվեկշռի զգալի բարելավման:

Փորձագետի խոսքով,Վրաստանի տնտեսության էական խնդիրներից է աշխատատեղերի սահմանափակ լինելը: Այս խնդիրը հնարավոր է լուծել արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման և նոր ձեռնարկությունները զարգացնելու ճանապարհով: Երիտասարդները ուղղակի չպետք է ընդգրկվեն տնտեսության մեջ, այլ պետք է արտադրեն այնպիսի ապրանք, որը արժեք կունենա:

Վլադիմիր Պապավան նաև նշեց, որ առևտրային հաշվեկշիռը խիստ բացասական է. ներկրումը շուրջ երեք անգամ գերակշռում է արտահանմանը, իսկ սպառողական զամբյուղի ապրանքների 80 տոկոսը ներկրվող ապրանքներն են: Ըստ Պապավայի, այս ամենը նշանակում է, որ Վրաստանի տնտեսությունը ավելի շատ սպառման վրա է գտնվում, քան՝ արտադրման:

Մանրամասների մասին լսեք տնտեսության հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ զրույցում.