Այսօրվանից կգործի կորցրած անձնագրի վերականգման նոր կարգ

Այսօրվանից կգործի կորցրած անձնագրի վերականգման նոր կարգ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի Արդարադատության նախարարի թիվ 98 հրամանը, ըստ որի կորցրած անձնագրի փոխարինման համար Վրաստանում կգործի նոր ընթացակարգ: Փոփոխության նպատակը կորցրած և չեղյալ հայտարարված փաստաթղթերի չարաշահումների կանխումն է:

Վրաստանի քաղաքացին անձնագիրը կորցնելու դեպքում, ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում, անմիջապես պետք է տեղեկացնի իրավապահ մարմիններին կամ այլ լիազոր մարմիններին՝ ստանալու անձնագրի կորստի կամ հափշտակման վերաբերյալ հայցադիմում ներկայացնելու վկայական, որը այլ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվի նոր փաստաթղթի համար դիմելիս:

Նոր անձնագիր ստանալու համար անձնագրի կորստի կամ հափշտակության համար հայցադիմում ներկայացնելու վկայականը այլ փաստաթղթերի հետ Վրաստանում գտնվող քաղաքացին պետք է ներկայացնի Ծառայությունների զարգացման գործակալություն, իսկ արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացին՝ Վրաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան:

Քաղաքացու կողմից համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո, Ծառայությունների զարգացման գործակալությունը չեղյալ կհայտարարի կորցրած (գողացված) անձնագիրը և Ինտերպոլին կտեղեկացնի անձնագրի չեղյալ հայտարարման մասին, և քաղաքացուն կտրվի նոր անձնագիր:aliq.ge