Ի վերջո ով է տարել թորիացիներին պատկանող դաշտավայրի հնձված խոտը

Ի վերջո ով է տարել թորիացիներին պատկանող դաշտավայրի հնձված խոտը

Թորիա գյուղի բնակիչները մի քանի ամիս առաջ բողոքում էին իրենց պատկանող հողատարածքի համար, որը գտնվում է Ժդանովական գյուղի մոտակայքում: Խնդիրը կայանում էր նրանում, որ բնակիչները մեկնելով դաշտավայր, գտել էին արտերը հնձված վիճակում և դիմել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ում կողմից է հնձվել հողատարածքը:

Նոյեմբերի 5 -ին այցելեցինք Թորիա գյուղ, իմանալու համար վերջնական ում է պատկանում եւ ովքեր տիրացան տվյալ դաշտավայրի խոտին:

Թորիայի բնակիչների հետ ունեցանք հարցազրույց. «Այն հնձված արտերի խոտը, որը տուկ էր արված, ինչպես քաղաքապետարանը այնպես էլ ոստիկանությունը չթույլատրեցին տանելու խոտը, բայց անկախ ամեն ինչից խոտը հնձողները տարան այն: Իսկ մնացածը ինչ որ մնացել էր գյուղացիները  հնձեցին եւ բերեցին»: Բնակիչների խոսքով, վերջնական լուծում չի տրվել, մեզ ասացին, որ պետական հող է բոլորն էլ ունեն հավասար իրավունք, ով շուտ է հասցրել նա էլ հնձել է: Բայց դա սխալ է, որովհետեւ հողը արխիվով, պատկանում է թորիացիներին:

Մեծահասակ բնակիչներից մեկը նշեց. «Հիմնական ուզում եմ ասել, որ ես արդեն 68 տարեկան եմ, մեր երիտասարդ սերունդն է մեղք, գոնե իր հողին տեր դառնա, կարողանա օգտվել եւ ապրել, մենք ներկայումս չունենք այնքան բավարար հող, որպեսզի պահենք մեծ քանակով անասուն, օգտվում ենք հարեւան գյուղերի հողերից, եթե դրանք էլ չլինեն, մենք լրիվությամբ սոված կմնանք»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Թորիացիներին պատկանող դաշտավայրը հնձված վիճակում

Թորիացիներին պատկանող դաշտավայրի խնդիրը դեռեւս չի լուծվել