Ռուս մասնագետները գտել են օնկոլոգիական հիվանդություններին հաղթելու ձևը

Ռուս մասնագետները գտել են օնկոլոգիական հիվանդություններին հաղթելու ձևը

Մոսկվայի պետական ​​համալսարանի մասնագետները գերմանացի գործընկերների հետ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների միջազգային խմբի կարծիքով՝ ծակոտկեն սիլիկոնից պատրաստված նանոկոնտեյներները կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ:

Օնկոլոգիական հիվանդությունների բուժման հիմնական խնդիրն այն է, որ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, հիվանդ բջիջների հետ, ազդում են նաև առողջ բջիջների վրա:

Մասնագետների կարծիքով ՝ սիլիկոնե նանոկոնտեյներները կօգնեն լուծել այդ խնդիրը: Դրանք թույլ կտան դեղամիջոցը հասցնել հիվանդ տարածք՝  չազդելով օրգանների առողջ հատվածների վրա:

Այս հայտնագործությունը երեք տարի շարունակ կատարված հետազոտությունների արդյունք է: Այժմ գիտնականները վստահ են, որ ուսումնասիրության արդյունավետությունը, որն ապացուցված է լաբորատորիայում, կապացուցի իրեն կիրառական առումով:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լյուբով Օսմինկինան, նշում է, որ սիլիկոնե նանոկոնտեյներներն արդյունավետ կլինեն տարբեր ծագման քաղցկեղների բջիջների ոչնչացման գործընթացը սկսելու գործում: Այսօր ուռուցքաբանության բուժման հիմնական խնդիրը ճշգրիտ ախտորոշում կատարելն է և ճիշտ դեղեր նշանակելը:shantnews.am