Մունիցիպալիտետի 2 դպրոց ստացել են շնորհակալական նամակ նախարարության կողմից

Մունիցիպալիտետի 2 դպրոց ստացել են շնորհակալական նամակ  նախարարության կողմից

Դպրոցական օլիմպիադային մասնակցելու համար Նինոծմինդա քաղաքի թիվ 3 և Օրլովկա գյուղի դպրոցը ստացել են շնորհակալական նամակ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Մեկական աշակերտներ թիվ 3 դպրոցից և Օրլովկայի դպրոցից ռուսաց լեզու առարկայից անցել են օլիմպիադայի երրորդ փուլ, որի համար դպրոցներին ուղարկվել են շնորհակալական նամակներ:
Հիշեցնենք, որ դպրոցական օլիմպիադան անցկացվում է տարին մեկ անգամ Վրաստանի վրացական, հայկական, ադրբեջանական և ռուսական դպրոցներում 10-12-րդ դասարանցիների միջև:

Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով: Օլիմպիադայի նպատակն է խրախուսել շնորհալի աշակերտներին:

Նյութի մանրամասների մասին լսեք Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի հետ մեր զրույցում.