Աջարիայում ավտոբուս է կողաշրջվել – տուժել է 15 մարդ

Աջարիայում ավտոբուս է կողաշրջվել – տուժել է 15 մարդ

Աջարիայի Քեդայվարչական շրջանում ավտովթարի հետևանքով տուժել է 15 մարդ: Բաթումիից Քեդա ուղևորվող ավտոբուսն անցել է ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, 13 տուժած ամբուլատոր օգնություն է ստանում կլինիկայում, իսկ երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղում մոբիլիզացված են փրկարարական ծառայությունը և իրավապահները:1tv.ge