
«Ջոկեր» ֆիլմը կարող է ստանալ կոմիքսների վրա հիմնված ամենաեկամբտաբեր ֆիլմի տիտղոսը, գրում է Forbes-ը:
Այս պահին կինոերիզը համաշխարհային վարձույթում արդեն աշխատել է 953 միլիոն դոլար:
Հայտնի է, որ դրամայի եկամուտներն աճելու են:
Ենթադրվում է, որ հանգստյան օրերին «Ջոկեր»-ը ևս մի քանի միլիոն կաշխատի:
Այսպիսով՝ եկամուտը կլինի 15․3 անգամ ավելի, քան արտադրական բյուջեն՝ 62․5 միլիոն դոլար:
Նշվում է, որ դրանից հետո ֆիլմը կշրջանցի Ջիմ Քերիի «Դիմակը» ֆիլմին, որը նկարահանվել է 1994-ին: