Նոյեմբերի 13-ին Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում կայացավ մեծարման երեկո՝ նվիրված աշուղ Զարուհուն:
Մեծարման երեկոն կազմակերպել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի զարգացման ծառայությունը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց աշուղ Զարուհու ապրած կյանքի, երգերի և ստեղծագործությունների մասին պատմող տեսանյութ:
«Այսօր ես հանդիպեցի իմ սիրելի ժողովրդին, իմ անցյալին: Առանց աղոթքի ես իմ ձեռքը գրիչ չեմ վերցնում և չեմ գրում՛»,-նշեց աշուղը:
Աշուղ Զարուհին ծնվել է 1934 թ. Ղաուրմա գյուղում արվեստագետի ընտանիքում: Ամուսնացել է 18 տարեկանում: Մանկուց երազել է գրող դառնալ, սակայն այդպես էլ նրան չի հաջողվել բարձրագույն կրթություն ստանալ:
«Իմ ստեղծագործություններում ես անդրադառնում եմ սիրուն, ատելությանը և կեղծավոր մարդկանց: Վերջին գիրքս նվիրել եմ ապրիլյան դեպքերին»,-անկեղծացավ աշուղը:
Աշուղ Զարուհին ունի 6 գիրք, պատրաստվում է գրել 7-րդը, ինչպես նաև 1000 երգ: Նա նաև հեքիաթներ և պոեմներ է գրում: Վերջին 20 տարիներին աշուղ Զարուհին ապրում է Երևանում, աշխատում է Թովմաս Պողոսյանի հետ: Նա շարունակում է ստեղծագործել, գրում է երաժշտություն և երգերի տեքստեր:
Մանրամասները լսեք նյութում.