2019 թ. «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում` 10 000 լարի արժողությամբ գումարը հատկացվել էր վարչական շենքի երկու սենյակների նորոգման համար, որտեղ վերանորոգման աշխատանքները ավարտվել են:
Նինոծմինդայի քաղաքապետարանում, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Գյուղի մեծահասակները, մասնավորապես ձմռանը, չունեին համապատասխան վայր որպեսզի կարողանային իրենց ազատ ժամանակը անցկացնել այնտեղ, այսօր արդեն այդ խնդիրը լուծված է, վերանորոգված սենյակներից մեկը ծառայելու է մեծահասակների համար: Իսկ երկրորդ սենյակը ծառայելու է գյուղապետարանին եւ իր աշխատակազմին՝ տարբեր հարցերի քննարկման, ժողովների անցկացման համար։ Ունեցանք վայր, որտեղ կարող ենք աշխատել եւ հոգալ գյուղի ու գյուղացիների հոգսերը»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Վարչական շենքի սենյակներից մեկը, որը՝ ծառայելու է մեծահասակներին: