Անցկացվեց տեղեկատվական հանդիպում բարձր դասարանցիների համար ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին

Անցկացվեց տեղեկատվական հանդիպում բարձր դասարանցիների համար  ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին

Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դրոցում անցկացվեց հանդիպում Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի մասին:

Հանդիպումն անցկացրեց ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին դպրոցի բարձր դասարանցիների համար: Հանդիպմանը խոսվեց ԵՄ-Վրաստան, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների մասին: Թեոնա Զուրաբիշվիլիի խոսքով, աշակերտները որոշակիորեն տեղյակ էին ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, սակայն նրանք ունեին նաև սխալ պատկերացումներ: Այդ տեսանկյունից Զուրաբիշվիլին կարևորեց նման հանդիպումների դերը ճիշտ տեղեկատվություն տալու համար:

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը տեղեկատվական նմանատիպ հանդիպումներ Նինոծմինդայում անցկացվում է սկսած 2019թ. մարտի 12-ից, երբ մեկնարկեց «Բնակիչների ներառվածությունը Եվրոատլանտյան ինտեգրացիոն գործընթացներին» նախագիծը, որը կտևի 18 ամիս:
Հանդիպման ավարտին աշակերտներին բաժանվեցին շապիկներ, գլխարկներ, գրքեր, թռուցիկներ և հուշանվերներ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին մակագրված տեղեկատվությամբ:

Մանրամասները լսեք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլիից.