Եզրափակիչ դուրս եկած թիմերը / Լուսանկարներ

Եզրափակիչ դուրս եկած թիմերը  / Լուսանկարներ

Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում արդեն երկրորդ օրն է ինչ ընթանում է ֆուտբոլային պայքար, շրջանի 12 գյուղերի թիմերի միջեւ:

Ֆուտբոլային հուշամրցաշարը նվիրված էր «Մերուժան Հովսեփյանին»։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ դուրս էին եկել Փ. Գոնդուրա, Մ.Գոնդուրա, Հեշտիա, Դադեշ, Սուլդա, Սաթխա, եւ Մեծ Խանչալի գյուղերի թիմերը»:

Կիսաեզրափակչում իրար հետ մրցեցին Փ. Գոնդուրա – Սաթխա, Հեշտիա – Սուլդա թիմերը, որտեղ նվազագույն հաշվով Սաթխան հաղթանակ տարավ Փ. Գոնդուրայի նկատմամբ իսկ Սուլդան՝ Հեշտիայի:

Նոյեմբերի 22 ին՝ եզրափակչում, 1 -ին տեղի համար կպայքարեն Սուլդան եւ Սաթխան, իսկ 3 -րդ տեղի՝ Հեշտիան եւ Փ. Գոնդուրան: