Տունը, որում առաջացած հրդեհի հետևանքով տղամարդն ամբողջովին այրվել էր, դեռևս գտնվում է ոստիկանական ժապավենի հետևում։
Բնակելի տնից կանգուն են մնացել միայն քարե պատերը։ Առաստաղն ու ընտանեկան իրերն ամբողջովին վառվել են։
Ողբերգական իրադեպը տեղի է ունեցել Ադիգենի գյուղ Վարխանում նոյեմբերի 24-ին, երեկոյան։ Կրակը նկատել է հարևանը, սակայն այրվող տնից 54 տարեկան տղամարդուն դուրս հանել չեն կարողացել։
Դին տեղափոխել են Աբասթուման։
Մանրամասներին տեղեկացեք