Ադիգենի գյուղ Վարխանում, Ռ.Մ.-ի տանը առաջացած հրդեհի հետևանքով մահացել է 54-ամյա տղամարդը:
Կրակը Ադիգենի մունիցիպալիտետում առաջացել է Նոյեմբերի 24-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության անձնակազմը և հրշեջ-փրկարար ջոկատը տղամարդուն այրված են գտել:
Ըստ տեղացիների, 54-ամյա տղամարդը ապրում էր մենակ:
«Ապրում էր փոքր փայտե տան մեջ: Հրդեհը առաջացել է հավանաբար ծխախոտից: Շուտ բռնկվեց, հոսանք էլ չուներ տանը: Բարի, լավ մարդ էր: Լավ կին և երեխաներ ուներ, բայց նրանց մոտ չէր մնում: Որդուն Աբասթուման էր տանում, իսկ նա կրկին վերադառնում Վարխան»,– ասում են գյուղում:
Դեպքի վայրում աշխատում էր Ադիգենի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Կրակը շուտ են հանգցրել: Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում: Հանցանքը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:tv9news.ge