Նինոծմինդայի Հանրային առողջապահական կենտրոնում անցկացվում է բժիշկների համար նախատեսված երկօրյա թրենինգ:
Թրենինգի ժամանակ Ընտանեկան բժշկության ազգային ուսումնական կենտրոնի ներկայացուցիչ Նանա Գուդավաձեն ներկայացրեց «Դեղամիջոցներ խրոնիկ հիվանդությունների բուժման համար մինչև 1 լարիի սահմաններում» ծրագիրը:
Նա նշեց, որ այս ծրագիրն իրականացվում է արդեն մեկ տարի ու կես, և խրոնիկ հիվանդություն ունեցող անապահով ընտանիքներին են միացել նաև թոշակառու անձինք, ովքեր ևս ունեն սրտի իշեմիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա,վահանաձև գեղձի, թոքերի, Պարկինսոնի հիվանդություններ: Ըստ Գուդավաձեի, այս անձինք նշված ծրագրի շրջանակներում պետության կողմից ստանում են դեղամիջոցային աջակցություն:
Արտոնություն ստանալու համար հիվանդը դիմում է բժշկին ստանալու 100 ձևաթուղթը և դեղատոմսը: Այնուհետև դիմում է սոցիալական ծառայությունների գործակալություն և գրանցվում «Դեղամիոցներ խրոնիկ հիվանդությունների բուժման համար մինչև 1 լարիի սահմաններում» ծրագրում: Եթե հիվանդը դիմում է գործակալությանը առաջին անգամ, ապա այդ դեպքում դեղատոմսը ունենում է երեք ամսվա ժամկետ, քանի որ դեղամիջոցների քանակությունը սահմանափակ է: Իսկ եթե հիվանդը դիմում է երկրորդ անգամ, ապա գործակալությանը դիմելու կարիք չկա, այս դեպքում բժիշկն ինքն է նշում դեղատոմսի ժամկետը: Գրանցում անցնելուց հետո հիվանդը դեղորայքը կարող է ձեռք բերել Ախալքալաքի ՛՛Ավերսի՛՛ и ՛՛PSP՛՛ դեղատներից:
Այն դեպքում, երբ բժիշկը փոխում է դեղերի չափաբաժինը, այդ ժամանակ հիվանդը կրկին կրկին պետք է դիմի Սոցիալական ծառայությունների գործակալություն: