Շանթ հեռուստաընկերությամբ ընթանում է «Հումորի լիգա 3» նախագիծը։
Ջավախքի «Ախալքալաքցիներ» թիմը ակտիվորեն մասնակցում է նախագծին։ Մեր նյութում ներկայացնում ենք ջավախքցիների առաջին խաղը, այն ցուցադրվել է նաեւ Շանթ հեռուստաընկերությամբ:
Ջավախքի թիմը արդեն հանդես է եկել երկու խաղով։ Երրորդ խաղը այսօր է` (11.29.2019թ.) սակայն հեռուստատեսությամբ այն կցուցադրվի ավելի ուշ: Նշենք, որ այսօրվա ելույթից հետո պարզ կդառնա «Ախալքալաքցիներ» թիմի ճակատագիրը նախագծում:
Առաջարկում ենք դիտել ջավախքցիների առաջին խաղը, որը հրապարակել է Funny Men Production -ը իր Facebook էջում։
https://www.facebook.com/funnymenproduction/videos/528243614689369/
Ավելի վաղ հրապարակել էինք նյութ, որ նախագծում առաջին անգամ մասնակցում են Ջավախքի երիտասարդները։