Թբիլիսիից 36 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում փրկարարները լուրջ օպերացիա են իրականացնել՝ բնակարանի դուռը բացելու համար։ Դռան փակվելու հետևանքով տանը մենակ էր մնացել 2 տարեկան մի աղջնակ։
Մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել տանից, աղջիկը ներսից փակել էր դուռը։ Տուն մտնելու՝ 30 րոպե տևած անհաջող փորձից հետո, կինը դիմել էր փրկարար ծառայությանը:
Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է փրկարարը տևական ժամանակ փորձում բացատրել երկու տարեկան աղջկան, թե ինչպես ներսից բացի դուռը: Ջանքերն ապարդյուն են անցել։
Փրկարարը ստիպված էր յոթերորդ հարկից իջնել վեցերորդ հարկի պատշգամբ և մուտք գործել բնակարան պատշգամբի դռնով։