2019թ.-ից դեկտեմբերի 3-ին Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնում անցկացվեց հանդիպում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անցկացման շուրջ:
Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բժիշկները, բուժքույրերը և Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնի աշխատակիցները: Հանդիպումն ուներ տեղեկատվական բնույթ: Հանդիպմանը խոսվեց այն մասին, որ ծնողները կասկածանքով են վերաբերվում այս պատվաստումներին, որի պատճառը դրանց նոր լինելու հանգամանքն է: Ինչպես նշեց Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Թոդուան, հանդիպումը արդյունավետ էր:
2019թ. օգոտոսից սկսած պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը մտցվել է պատվաստումների օրացույցի մեջ: 2020թ. օգոտոսին Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնը կստանա պատվաստանյութը: Պատվաստումները իրականացվելու են 10-11-12 տարեկան աղջիկների շրանում: Առաջին պատվաստումից հետո 6 ամիս անց կանցկացվի երկրորդ պատվաստումը: Այս պատվաստումը հանդիսանում է լավագույն կանխարգելիչ միջոցը արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Պատվաստումը իրականացվում է անվճար:
“Բիշկները խոսեցին ծնողների մտավախությունների և կասկածների մասին, սակայն տեղեկացված լինելուց հետո, նրանք սկսում են ավելի շատ հոգ տանել իրենց երեխաների մասին: Իսկ մեր նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր աղջկա այդ չարաբաստիկ հիվանդությունից՛՛,-նշեց Թեոնա Թոդուան:
Թեոնա Թոդուան հավելեց նաև, որ այդ պատվաստանյութը Վրաստանում պատրաստվում է դեռևս 2006թ.-ից, իսկ 2017թ.-ից սկսած պատվաստումներ իրականացվել են Թբիլիսի քաղաքում: