Մահացել է Roxette խմբի մենակատարը

Մահացել է Roxette խմբի մենակատարը

61 տարեկանում կյանքից հեռացել է շվեդական Roxette փոփ խմբի մենակատար Մարի Ֆրեդրիքսոնը: Այս մասին հայտնել է երգչուհու մենեջերը:

«Մեծ տխրությամբ ստիպված ենք հայտնել, որ մեր ամենասիրելի երգչուհիներից մեկը հեռացել է մեզանից: Մարի Ֆրեդրիքսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան, իր բնակարանում ՝ երկարատև հիվանդությունից հետո», – նշել է մենեջերը:

Հիշեցնենք, որ 2002 թվականին Ֆրեդրիքսոնի մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել:

Մարի Ֆրեդրիքսոնը և Պեր Գեսլեն ստեղծել են Roxette խումբը 1986 թվականին: 1989 թ-ին The Look երգը խմբին բերեց համաշխարհային ճանաչում:

Առաջարկում ենք լսել Roxette խմբի երգերից մի քանիսը.

1in.am