
Սլովակ լրագրողուհի Բարբորա Ժաչիկովան տափօղակի հարվածից դեմքի վնասվածք է ստացել, գրում է RT-ն: Նշվում է, որ տափօղակը դուրս է եկել սահադաշտից և հարվածել է աղջկան:
Տուժածի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, դեմքի ոսկրի կոտրվածք և աչքի վնասվածք:
Այս պահին բժիշկները պայքարում են աղջկա տեսողությունը վերականգնելու համար: Նրան պետք է կատարեն նաև պլաստիկ վիրահատություններ:shantnews.am