Մեր նյութերից մեկում անդրադարձել էինք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 գյուղեր կունենան բուժկետեր կամ շտապօգնության կլինիկաներ` Ժդանովական, Մ և Փ. Խանչալաի, Մամզարա, Մ. Գոնդուրա, Ջիգրաշեն, Թորիա, Մ. Արագյալ և Տամբովկա, իսկ Սաթխա գյուղում բուժկետը կվերականգնվի:
Թորիայի բուժկետի կառուցման աշխատանքները նույնպես մոտենում են ավարտին: Բուժկետում տեղադրվելու է ջրի համար նախատեսված մեծ տակառ, որպեսզի ձմռանը սառնամանիքների ժամանակ, ջրի սառելու կամ կտրվելու դեպքում բուժկետը ապահովված լինի ջրով:
Նշենք նաեւ, որ ավարտվել են Ժդանովական, Մամզարա, Մեծ Գոնդուրա եւ Տամբովկա գյուղերի բուժկետերի կառուցման շխատանքները , որտեղ տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվել է 584 000 լարի: