Սակրեբուլոյի նիստում քննարկվեց երկու հարց

Սակրեբուլոյի նիստում քննարկվեց երկու հարց

Դեկտեմբերի 18-ին Նինոծմինդայի սակրեբուլոյի նիստում քննարկվեց երկու հարց:

Առաջին հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում արտաքին առևտրի կարգի փոփոխությանը, իսկ երկրորդը՝ սակրեբուլոյի 2019թ. հունվարի 30-ի որոշման մեջ փոփոխություններ մտցնելուն:

Առևտրի կարգի փոփոխությունը վերաբերում է Ազատություն և Գոգոլ փողոցների խաչմերուկներից մինչև Կարլ Մարքս փողոցի հատվածը 400 մետր երկարությամբ արգելել փողոցային առևտրի իրականացմանը: Առևտրի կարգի փոփոխությունը պայմանավորված է քաղաքում նոր շուկա լինելու հանգամանքով:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականությունում գտնվող Ազատության 21 հասցեի վարչական շենքի 2-րդ հարկի 12 քառակուսի մետր մակերես անժամկետ և անփոխատույց օգտագործման տալ Նինոծմինդայի տարածքային ընտրական հանձնաժողովին:
Երկու հարցերին էլ սակրեբուլոյի պատգամավորները կողմ քվեարկեցին:

Հիշեցնենք, որ 2015թ. պայմանագրով Նինոծմինդայի տարածքային ընտրական հանձնաժողովին էր տրվել անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ այժմ դրան ավելացվեց և 12 քառակուսի մետր տարածք:

Այսպիսով, 2020թ. հունվարի 1-ից Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում արգելվում է փողոցային առևտուրը: Փողոցային առևտուրը ամբողապես արգելվում է Ազատություն և Դավիթ Շինարար փողոցներում, իսկ մասնակիորեն արգելվում է Պուշկին, Տերյան և Հովսեփյան փողոցներում: