Դեղամիջոցներ 1 լարիով՝ թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

Դեղամիջոցներ 1 լարիով՝ թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է քրոնիկ հիվանդությունների դեղամիջոցներով ապահովման ծրագիրը, որի շրջանակներում թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ 30-ից ավելի դեղամիջոցներ կարող են ձեռք բերել խորհրդանշական 1 լարիի դիմաց:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը

Ըստ «Քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներով ապահովման ծրագրի»՝ սրտանոթային, թոքերի, վահանձև գեղձի քրոնիկ հիվանդություն, դիաբետի (ոչ ինսուլինային կախվածության, 2-րդ տեսակ), էպիլեպսիայով և պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց ապահովումը դեղամիջոցներով, ապահովելով ֆինանսական մատչելիություն, պարկինսոնի հիվանդություն ունեցող Վրաստանի քաղաքացիներին և նրանց, ովքեր տառապում են էպիլեպսիայով:

Ո՞վ կարող է օգվտել ծրագրի կողմից առաջարկվող արտոնություններից

Սույն ծրագրից կարող է օգտվել այն անձը, ով գրանցված է «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» և ընտանիքին շնորհված գնահատման միավորը չի գերազանցում 100 000 բալը։

Թոշակի անցած բնակիչները (կանայք՝ 60 տարեկանից, տղամարդիկ՝ 65 տարեկանից), սահմանափակ հնարավորություններ ունեցող անձի կարգավիճակում գտնվող երեխաները, ինչպես նաև սուր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք: Հիվանդները դեղամիջոցները ձեռք են բերում խորհրդանշական գնով` 1 լարիով: Պարկինսոնի հիվանդություն ունեցող և էպիլեպսիայով տառապող քաղաքացիները դեղեր գնելիս կունենան առնվազն 75% զեղչ։

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ հիվանդությունները.

Քրոնիկ սրտանոթային հիվանդություններ,
Թոքերի քրոնիկ հիվանդություններ,
Շաքարախտ (II տիպ),
Վահանաձև գեղձի հիվանդություններ,
Պարկինսոնի հիվանդություն,
Էպիլեպսիա։

Ինչպե՞ս պետք է հաճախորդը վերցնի դեղորայք նշված ծրագրի շրջանակներում

Դեղամիջոցն ստանալու համար, հիվանդը պետք է դիմի Հանրային իրավունքի իրավաբանական անձի Սոցիալական ծառայությունների գործակալության ցանկացած տարածքային միավորի: Երկրի սահմաններում՝ ինչպես մարզային, այնպես էլ շրջանային մակարդակով և գրանցվի։

Շահառուն, կամ նրա կողմից վստահված անձը գրանցման համար, իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և առողջական վիճակի մասին տեղեկանք։ Վստահված անձը հավելյալ պետք է ունենա ինքնությունը հաստատող վկայական։ Ներկայացրած յուրաքնաչյուր փաստաթուղթ պետք է լինի օրիգինալ։

Ձև 100՝ առողջության մասին տեղեկանք, որը պետք է պարունակի քրոնիկական հիվանդությունը հաստատող ախտորոշում (ICD-10), բուժման համար անհրաժեշտ դեղորայքի տեսակի և օրական դոզայի տեղեկանքով (օրական դոզայի նշումը պարտադիր է, հակառակ դեպքում գործակալությունը չի կարողանա գրանցել շահառուին)։

Գրանցումից հետո, դեղորայք ստանալու համար անձը դիմում է դեղատուն, որտեղ անձը հաստատող փաստաթղթի և բժշկի (ընտանեկան բժիշկ, գյուղի բժիշկ, բժիշկ-մասնագետ) կողմից գրված դեղերի հիման վրա կստանա իրեն հասանելիք դեղորայքը։

Անձը, յուրաքանչյուր անգամ դեղատնից դեղորայք վերցնելու ժամանակ մուծում է ծառայության արժեքը, ինչը կազմում է գրանցած դեղորայքի արժեքի 10%-ը, սակայն ոչ պակաս, քան 0,05 (5 թեթրի) լարի և ոչ ավել քան 1 լարի (հավելվածի արժեքը կլորանում է թեթրիի ճշգրտությամբ), անձը չի կարող հսկիչ դրամարկղից ստանալ նշված գումարի մուծումը հաստատող ՀԴՄ կտրոն։

Անձը մեկ անգամով կարող է վերցնել միայն 3 ամսվա համար բավարար քանակով դեղորայք։

Այն դեպքում, եթե անձը վերցնի 3 ամսվա համար բավարար դեղորայքից ավելի քիչ, վերցրած դեղորայքի գումարի համապատասխան ժամկետը լրանալուց հետո, նա կարող է կրկին դիմել դեղատուն և ստանալ հաջորդ 3 ամսվա գումարը։

Ախտորոշման և /կամ դեղորայքի, և/կամ դոզայի փոփոխման դեպքում, օգտվողը գործակալություն պետք է ներկայացնի նորացված 100 ձևը, ըստ որի կիրականացվի տվյալ անձի գրանցման նորացում։

Անձը կարող է «Քրոնիկական հիվանդություններով դեղամիջոցներով ապահովման ծրագրի» շրջանակներում ձեռք բերված դեղորայքին ամբողջապես ծանոթանալ դեղատան տեղեկատվական տախտակին տեղադրված ձևաչափով։

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ ծրագիրը մշտական բնույթ է կրում։ Սակայն լինում է այնպիսի ժամանակ, որ դեղորայքի պակաս է զգացվում։

«Որոշ դեղորայքների պակաս է զգացվում որոշ ժամանակահատվածում, քանի որ տենդեր-մրցույթ է հայտարարվում դեղորայքներ ձեռք բերելու համար։ Մյուս շրջանների հետ համեմատ Սամցխե-Ջավախքում ամենաքիչն է զգացվում դեղորայքի պակաս։ Հիմնականում լորիստա H-ի պակաս է զգացվում, սակայն այս դեղորայքի փոխարինողն են առաջարկում։ Ամեն դեպքում նախարարությունը աշխատում է այդ հարցին լուծում տալ, որպեսզի դեղորայքի առաքումն ավելի կարճ ժամանակահատվածում իրականացվի», – ասացին նախարարությունից։

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և աոցիալական պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1505։