Ախալցիխեի գյուղ Խեոթում բնակվող Մ.Ջ.-ն փորձել է ինքնասպան լինել: 75-ամյա կնոջը գտել են ընտանիքի անդամները: Նրան տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
«Երեկ երեկոյան շտապ օգնության մեքենա էր եկել, հարցրեցինք, թե ինչ է եղել, ասեցին, որ մի կին ինքնասպանության փորձ է արել, ուրիշ ոչինչ չգիտենք»,- ասում են հարևանները:
«Ընտանիքը նրան լավ էր խնամում: Սեպտեմբեր ամսին վատառողջ էր, հիվանդանոց էին տեղափոխել, բժիշկների հսկողության տակ էր: Դուրս գրելուց հետո մենակ չէին թողնում, շատ լավ էին հոգ տանում: Լավ էր զգում»,– ասում են Խեոթում:
Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնեցին, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «հասցնել ինքնասպանության»tv9news.ge