Ախալքալաքում վրաերթի է ենթարկվել երիտասարդ կին

Ախալքալաքում վրաերթի է ենթարկվել երիտասարդ կին

Երեկ՝  21.12.2019թ. Ախալքալաքի Ազատության փողոցում՝ քաղաքի գերեզմանատան տարածքում «Volvo» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ մի կնոջ:

Այս մասին գրում է «Հարավային դարպասը»: Ըստ նրանց տեղեկությունների, տուժածը տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց, մոտավորապես 19: 00-ին, բայց նա մահացած է եղել:

Ըստ ՆԳՆ ՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով: Հոդվածում ենթադրվում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ գործելակարգի խախտում, որը հանգեցրել է մարդու կյանքի կորստի: