Փարվանա համույթի հաշվետու համերգը

Փարվանա համույթի հաշվետու համերգը

Դեկտեմբերի 21-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կայացավ Փարվանա համույթի հաշվետու համերգը։

Համերգային ծրագրի ընթացքում՝ բացի հայկական  պարերից, համույթը ներկայացրեց վրացական, ռուսական և ուկրաինական պարեր, ինչպես նաև ժամանակակից պար։

Պարուսույցներ՝ Զեփյուռ Ղարսլյանը, Աղավնի Ղարսլյանը և Սևակ Բդոյանը ամբողջ մի տարի քրտնաջան աշխատել են համույթի սաների հետ, բեմադրելով նոր պարեր և դրանք ներկայացնելով Վրաստանի տարբեր վայրերում կայացած փառատոնների ու այդ փառատոններից վերադարձել են առաջի կարգի մեդալներով ու դիպլոմներով։ Համույթը մասնակցել է նաև Էջմիածնում կայացած փառատոնին։

Համերգային ծրագրի ավարտին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրինությունը իր խորին շնորհակալությունը հայտնեց պարուսույցներին, համույթի սաներին և ծնողներին։