Գորելովկա գյուղի մանկապարտեզում անցկացվեց ամանորյա միջոցառում

Գորելովկա գյուղի մանկապարտեզում անցկացվեց ամանորյա միջոցառում

Դեկտեմբերի 25-ին Գորելովկա գյուղի մանկապարտեզում անցկացվեց ամանորյա միջոցառում: Երեխաները հանդես եկան Ամանորի մասին գեղեցիկ երգերով, պարային համարներով ու բանաստեղծություններով:

Հանդեսին մասնակցում էին 3-6 տարեկան 40 երեխաներ: Միջոցառումը կազմակերպել էին մանկապարտեզի դաստիարակչուհիները:

Մանկապարտեզի տնօրեն Սյուզաննա Բաբոյանը իր երախտագիտությունը հայտնեց երեխաների ծնողներին, ովքեր բոլոր հարցերում պատրաստակամ են օգնություն ցուցաբերել: