
Դեկտեմբերի 26-ին Նինոծմինդայի գլխավոր տոնածառի լույսերից մեկը գողացվել է անհայտ անձանց կողմից:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան:
Տոնածառի մոտակայքում տեսախցիկներ չկան: Բնակիչների խոսքով, ժամը երեկոյան 20:00-ի դրությամբ տոնածառի լույսերը տեղում են եղել, իսկ 23:00-ի դրությամբ լույսերից մեկը արդեն տեղում չի եղել:
Քաղաքապետարանում կատարվածի առնչությամբ մեզ պատասխանեցին, որ նրանք նախատեսել էին տեղադրել տեսախցիկ բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, սակայն գողությունը սպասեցնել չտվեց: