Գորելովկայի թիվ 2 դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում

Գորելովկայի թիվ 2 դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում

Դեկտեմբերի 26-ին Գորելովկայի թիվ 2 դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էին ուսուցչուհիներ Աննա Հովսեփյանն ու Աննա Չարչյանը:

1-5-րդ դասարանների երեխաները հանդես եկան բանաստեղծություններով, երգերով, պարային համարներով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսի հումորային բեմադրություններով:

Նյութը և լուսանկարները տրամադրել են միջոցառման մասնակից երեխաների ծնողները: