Հայաստանի ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել ծառայողական իրավասությունը չարաշահելու գործով

Հայաստանի ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել ծառայողական իրավասությունը չարաշահելու գործով

Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք է առաջադրվել ծառայողական իրավասությունը չարաշահելու գործով: Հատուկ քննչական ծառայության որոշմամբ, Հրայր Թովմասյանին արգելվել է լքել երկրի տարածքը:

«Թովմասյանը մեղադրվում է ծառայողական իրավասությունը չարաշահելու գործով, որն անզգուշությամբ ծանր հետևանքների պատճառ է դարձել»,- ասվում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ:

Կոնկրետ որ գործի հետ կապված են Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահին առաջադրել մեղադրանք, դեռևս հայտնի չէ:

Թովմասյանին մեղադրանք են ներկայացրել սահմանադրական դատարանի շենքում: Մեղադրյալի պնդմամբ, իր դեմ սկսվել է քաղաքական հետապնդում:

Հայաստանի իշխանության և սահմանադրական դատարանի նախագհի միջև վեճն սկսվել էր այն բանից հետո, երբ սահմանադրական դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:1tv.ge

Հայաստանի ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել ծառայողական իրավասությունը չարաշահելու գործով