Ախալցիխեում վարակային հիվանդությունների քանակը ավելացել է: Քաղաքի երկու հիվանդանոցներում էլ, վերջին 10 օրերի ընթացքում, հիվանդների քանակը աստիճանաբար ավելանում է: Նրանք բժշկական կենտրոնում հիմնականում բարձր ջերմությամբ և գրիպային խնդիրներով են գրանցվում:
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում ասում են, որ նրանց մոտ գրանցված հիվանդների առողջական վիճակը միջին և թեթև ծանրության է: Այսօրվա դրությամբ, հիվանդանոցում մնում է 25 հիվանդ:
«Իմեդի» կլինիկա, հունվարի մեկից մինչ օրս, մոտ 300 անձ է դիմել: Նրանց մեծամասնությունը 0-6 տարեկան երեխաներ են:
Երկու հիվանդանոցներում էլ ասում են, որ հիմնականում իշխում են A և B տեսակի վարակները: Չնայած սրան, տարածվածություն չնկատելու պատճառով, բժիշկները դպրոցական արձակուրդները երկարաձգելու անհրաժեշտություն չեն տեսնում:tv9news.ge