Վրաստանում գրիպի վիրուսը սկսել է տարածվել, ինչի արդյունքում այս տարի արդեն գրիպով պայմանավորված մահվան 3 դեպք է գրանցվել: Նինոծմինդայում գրիպի վիրուսի վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնում է, որ H1N1 վիրուսը 2 մահվան դեպքերում հայտնաբերվել է :
Հիմնականում շրջանառվում են A և B տեսակի վիրուսները, B տեսակի վիրուսը, որը երեք անգամ ավելի տարածված է, համեմատաբար մեղմ է: Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշեց, որ գրիպ ֆիքսված չէ, բայց եղել են սուր շնչառական վարակների դեպքեր :
Նինոծմինդայում գրիպի ոչ մի դեպք չի արձանագրվել: Անցած շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք 114 զանգ, որից 13-ը սուր շնչառական վարակների դեպքեր են:
Նախորդ տարիների համեմատ դինամիկան կայուն է: Անցյալ տարվա վերջին պատվաստումն իրականացվել է հիմնականում ռիսկի գոտում գտնվող անձանց համար: Նրանք հղիներն ու շաքարային դիաբետով հիվանդներն են: Պատվաստումն իրականացվել է մունիցիպալիտետի 350 բնակչի վրա »:
Այս մասին ավելին մեզ պատմեց Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը: