Անցյալ տարվա համեմատ մեծացվել են կրթության ոլորտին հատկացված միջոցները

Անցյալ տարվա համեմատ մեծացվել են կրթության ոլորտին հատկացված միջոցները

2020 թվականին տեղական բյուջեից նախադպրոցական կրթության համար նախատեսվել է 750 000 լարի: Քաղաքի և գյուղերի մանկապարտեզներին կտրամադրվի  690,000 լարի: Գանձա գյուղի մանկապարտեզին կհատկացվի 60 000 լարի:

Մշակույթի և հուշարձանների պահպանության կենտրոններին կտրամադրվի 116, 000 լարի, գրադարաններին` 70,000 լարի, քաղաքի Երիտասարդական տան գործունեության համար` 50,000 լարի, երաժշտական ​​դպրոցի աշխատանքների համար ` 75,000 լարի, Վահան Տերյանի թանգարանի ծախսերի համար ` 16,000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանի համար` 20,000 լարի:

Անցած մի քանի տարիների ընթացքում Նինոծմինդայի քաղաքապետարանում բացվել է 7 մանկապարտեզ: Արդեն կա 11 մանկապարտեզ: 2020թ. հունվարի վերջին Նինոծմինդա քաղաքում նախատեսվում է բացել ևս մեկ մանկապարտեզ: Մանկապարտեզը կաշխատի ութ ժամ, որտեղ օրական երեքանգամյա սնունդ կտրվի: Այս տարի նախատեսվում է նաև ևս երկու մանկապարտեզ բացել Փոքր Խանչալի և Ջիգրաշեն գյուղերում:

Գյուղերի մանկապարտեզների համար այս տարի ևս նախատեսված չէ գումար սնունդի եւ տրանսպորտի համար:

«Այս բոլորին պետք է հասնել փուլերով: Այս փուլում ոչ նյութատեխնիկական բազան, ոչ էլ անձնակազմը չեն համապատասխանում չափանիշներին: Այս փուլում վաղ կրթության և նախադպրոցական կրթության հետագա գործունեության հետ կապված օրենքի այս բոլոր պահանջները դժվար է իրականացնել, բայց մենք ձգտում ենք դրան: Բոլոր մշակութային իրադարձությունները, բոլոր երիտասարդական միջոցառումների նպատակը երիտասարդներին կրթելն է: Նրանք են մեր ակտիվիստները և նրանց միջոցով իրականացվում են կրթական ծրագրեր»,- ասաց Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանման վարչության պետ Լաուրա Վարժապետյանը:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.