Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ:
Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները ընդգրկվել են պատվաստումների ազգային օրացույցի մեջ: Այս վիրուսի դեմ պատվաստումները Վրաստանում սկսվել են իրականացվել 2019թ.-ի օգոստոսի 1-ից: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանը նշեց, որ կենտրոնը ապահովված է անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով և արդեն պատվաստվել են մունիցիպալիտետի աղջիկների 70 տոկոսը:
՛՛Գարդասիլ 4՛՛ անվանմամբ պատվաստանյութը անվճար է: Այս պատվաստանյութով նախատեսված է պատվաստում իրականացնել 10-12 տարեկան աղջիկների շրջանում: Իրականացվում է կրկնակի պատվաստում: Այլ կերպ ասած, առաջին պատվաստումից հետո 6 ամիս անց իրականցվում է երկրորդ պատվաստումը: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների նպատակն է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կանանց մոտ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում պատվաստումները իրականցնում են գյուղական բժիշկները և գյուղական բուժկետերի բուժքույրերը:
Հարկ է նշել, որ շատ ծնողներ կասկածանքով են վերաբերում այս պատվաստանյութին և շատ անգամ հրաժարվում են դրանից, քանի որ այն դեռևս նոր է: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը նշեց, որ հիմնականում անվստահության մթնոլորտ է տիրում Նինոծմինդա քաղաքում և Մեծ Խանչալի գյուղում:
Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից 4-րդն է:
Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի Հանրային աողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանից.