
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հետազոտվում է Բաթումի կլինիկաներից մեկում:
Ինչպես Interpressnews-ին հայտնել է հոգևորական Իոանե Գորելիշվիլին, կլինիկայում պատրիարքը պլանային ստուգում է անցնում և առողջական որևէ լուրջ խնդիր չունի։
«Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Բաթումում է: Պլանային այցով կլինիկաներից մեկում է, որտեղ հետազոտվում է: Պատրիարքն իրեն լավ է զգում, այլ մանրամասներ մեզ հայտնի չեն»,- հայտարարել է հոգևորականը: