
Վրաստանում նախատեսվում է ստեղծել ԴՆԹ տվյալների միասնական բազա: Այս մասին ասվում է գարնանային նստաշրջանում քննարկման համար կառավարության ներկայացրած օրենսդրական ծրագրում:
Կառավարության մեկնաբանությամբ` նման բանկն առաջին հերթին կօգնի դատաբժշկական փորձաքննությանը: Նմուշները կնպաստեն մարդկանց արագ նույնականացմանը, ինչպես նաև արդեն իսկ կատարված հանցագործությունների բացահայտմանը:
«ԴՆԹ ծածկագրերի բանկ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը նախատեսում է միջազգային ստանդարտների և ժամանակակից մոտեցումների ներդրում», – ասված է կառավարության հաղորդագրության մեջ: