
Կորոնավարակով վարակված ամենափոքր հիվանդը նորածին է: «Սի Էն Էնի» փոխանցմամբ, ՈՒհանում նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավարակ:
Տարածված լրատվությամբ, նորածնի մայրը նույնպես վարակված է: Բժիշկները դեռ չեն կարող ասել, թե ինչպես և երբ է վարակվել երեխան:
Չինաստանում նոր կորոնավարակի զոհերի թիվը հասել է 563-ի: Բուժվել է 1153 մարդ: Վարակվածների թիվը գերազանցել է 28 հազարը: