Փետրվարի 18-ից մարտի 2-ը Նինոծմինդայում կանցկացվեն էքստեռն ձեւաչափի քննությունները

Փետրվարի 18-ից մարտի 2-ը Նինոծմինդայում կանցկացվեն էքստեռն ձեւաչափի  քննությունները

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություը, սահմանել է դրսեկության ձևով (էքսետեռն) ավարտական քննությունների գրանցման և անցկացման ժամանակացույցը:

2020 թ.-ի փետրվարի 3-ից 10-ը անցկացվում է գրանցում այն ​​անձանց համար, ովքեր ցանկանում են էքստեռն ձեւաչափի քննություններ հանձնել:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում, փետրվարի 10-ի ժամը 13: 00-ի դրությամբ, գրանցվել է 30 մարդ, ովքեր ցանկացել են մասնակցել էքստեռն քննություններին: Գրանցումը կշարունակվի մինչև 18:00:

Միջնակարգ կրթությունն ավարտելու համար քննություններին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր ունեն բազային կրթության ատեստատ և ովքեր դարձել կամ դառնալու են 18 տարեկան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: 11-րդ դասարանի աշակերտները հանձնելու են այն առարկաների քննությունները, որոնք նախատեսված են 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Այն աշակերտները, ովքեր ունեն բազային ատեստատ, բայց չեն հաճախում դպրոց, նրանք պետք է հանձնեն 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների առարկաների քննությունները:

Ծրագրի դիմորդների քննությունները կանցկացվեն փետրվարի 18-ից մարտի 2-ը:

Բացի այդ, տասներկուերորդ դասարանի քննությունների թեկնածուները հունիսին կկարողանան քննություն հանձնել:

Շրջանավարտների համար գրանցման լրացուցիչ վերջնաժամկետը հունիսի 1-5-ը, իսկ քննությունները կտևեն հունիսի 15-24-ը:

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան