Ժդանովականի գյուղամիջյան փակ ճանապարհը եւ բնակիչների բողոքը. Տեսանյութ

Ժդանովականի գյուղամիջյան փակ ճանապարհը եւ բնակիչների բողոքը. Տեսանյութ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհը արդեն մի քանի շաբաթ է ինչ փակ է: Գյուղամիջյան այս ճանապարհի վրա ձյան բարձրությունը հասնում է 1,5 մետրի:

Ժդանովական գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոյին՝ գյուղի խնդիրը ցույց տալու համար: Ինչպես մեզ տեղեկացրին բնակիչները, ձյան տեղումներից եւ վերջին ուժեղ բքից հետո գյուղամիջյան ճանապարհը փակվել է, և նրանք ձյան գերության մեջ են: Մեքենաները չեն կարող հասնել այնտեղ,  երեխաները դժվարությամբ են գնում դպրոց: Ինչպես ասում են բնակիչները, եթե այսօր ճանապարհը չմաքրվի բողոքով կդիմեն քաղաքապետարան:

Ամեն տարի այս խնդիրը կա: Այս փողոցում կա 13 բնակելի տուն:

Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրեցին բնակիչները:

Տեսանյութը սիրողական է:

 

Հեղինակ՝ Անահիտ Զալալյան.